Դատախազության հաղորդում. 2010-2012 թվականներից հետո քրեակատարողական հիմնարկներում գտնվող չափահասների թիվը կրճատվել է 50-60 տոկոսով
Դատախազության հաղորդում. 2010-2012 թվականներից հետո քրեակատարողական հիմնարկներում գտնվող չափահասների թիվը կրճատվել է 50-60 տոկոսով

Վրաստանի դատախազության տվյալներով, 2010-2012 թվականներից հետո քրեակատարողական հիմնարկներում չափահաս կալանավորների թիվը նվազել է մոտ 50-60 տոկոսով։

Այս վիճակագրության մասին դատախազությունը խոսում է տարեկան զեկույցում, որն արդեն ներկայացվել է խորհրդարան։

Գերատեսչության տվյալներով՝ 2010 թվականին քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց թիվը կազմել է 23 684, իսկ 2021 թվականին՝ 9203։ Փաստաթղթում խոսվում է նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների մասին, և ըստ վիճակագրության՝ 2010 թվականին եղել է 206, իսկ 2021 թվականին՝ 48 անձ։

«Այսպիսով, ներկայացված տվյալները ցույց են տալիս, թե վերջին տարիներին որքան է նվազել մեղադրյալների ու կալանավորների թիվը», – նշում է գերատեսչությունը։