Դատախազության աշխատակիցները խուզարկել են Պերուի նախագահի տունը
Դատախազության աշխատակիցները խուզարկել են Պերուի նախագահի տունը

Դատախազության աշխատակիցները խուզարկել են Պերուի նախագահի տունը:

Նախագահի նստավայր ռեյդն իրականացվել է հնարավոր «ապօրինի հարստացման» և թանկարժեք ժամացույցներ չհայտարարագրելու գործի շրջանակներում։

Իրավապահները ջարդել են տան դուռը այն բանից հետո, երբ ոչ ոք չի պատասխանել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խուզարկության ժամանակ Բոլուարտեն տանը չի եղել։

Դատախազությունը նախագահի դեմ նախաքննություն էր սկսել երկու շաբաթ առաջ, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ նա մի քանի Ռոլեքս ժամացույցներ ունի։ Հետաքննության արդյունքում պետք է պարզվի, թե արդյոք հիմքեր կան նախագահի դեմ պաշտոնական հետաքննություն սկսելու համար։ Ինքը՝ Բոլուարտը, հաստատում է, որ թանկարժեք ժամացույցներ ունի, որոնք գնել է տարիների ընթացքում վաստակած գումարով։

Դինա Բոլուարտեն նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի դեկտեմբերից։