Դատախազը չի բացառում, որ Բադրի Պատարկացիշվիլիի գործով քրեական հետապնդում սկսվի Դավիթ Ախալաիայի նկատմամբ
Երբ հետաքննությունը կունենա համապատասխան ապացույցներ, չեմ բացառում, որ քրեական գործ հարուցվի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Դավիթ Ախալաիայի նկատմամբ,-այս մասին նշված գործի դատախազ, Դավիթ Գումբերիձեն ասել է առաջին ալիքի «Մոամբեյի օրվա թեման» հաղորդման ժամանակ:
«Այս փուլում բավարար ապացույցներ գոյություն չունեն, որ Դավիթ Ախալաիայի նկատմամբ սկսենք քրեական հետապնդում: Տվյալ դեպքում հետաքննությամբ հաստատվել է այն հանցանքը, որը վերաբերում է կոնկրետ երեք մեղադրյալի գործողություններին»,-հայտարարել է Գումբերիձեն:
Հաղորդավար Թամթա Սանիկիձեի հարցին, արդյոք հնարավոր է դատախազությունը մեղադրանք առաջադրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որի անունը նշվում է գաղտնալսման մեջ, գործի դատախազը պատասխանել է, որ այս պահին դատախազությունը շարունակում է հետաքննությունը, այդ թվում նաև բարձրպաշտոնյաների նկատմամբ: Նրա խոսքերով, եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, ապա դատախազությունը քրեական գործ կվարի յուրաքանչյուր անձի նկատմամբ:
Վրաստանի դատախազության հայտարարությամբ, Բադրի Պատարկացիշվիլիի սպանության գործը բացահայտված է:
Հեղինակ -
Edgar Barsegyan