Դատախազական խորհուրդը այսօր ընտրելու է երկու նոր անդամի
Դատախազական խորհուրդը այսօր ընտրելու է երկու նոր անդամի

Դատախազական խորհուրդը այսօր ընտրելու է երկու նոր անդամի:

Գլխավոր դատախազության լրատվությամբ, դատախազական խորհրդի երկու անդամի, Նաթիա Սոնղուլաշվիլիի և Գիորգի Գաբոձեի  իրավասությունները դադարեցվել են ժամկետից շուտ, քանզի նրանք զբաղեցրել են դատախազական խորհրդի անդամին անհամատեղելի պաշտոն: Կոնկրետ, Նաթիա Սողնղուլաշվիլին նշանակվել է Աջարիայի ինքնավար հանրապետության դատախազի պաշտոնին, իսկ Գիորգի Գաբոձեն զբաղեցրել է ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և պարեկային ոստիկանության հետաքննչական գործընթացային ղեկավարության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Կոնֆերանսին խորհրդի անդամների ընտրությունը տեղի է ունենում դատախազների և քննիչների կողմից գաղտնի քվեարկությամբ, հետևյալ քվոտաների համաձայն.

  • Երեք անդամ ընտրվում է գլխավոր դատախազության ներկայացուցիչներից
  • մեկ անդամ Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների դատախազությունների ներկայացուցիչներից
  • Երեք անդամ ընտրվում է արևելյան Վրաստանի տարածքում գոյություն ունեցող (Կաթեթի, Սամցխե Ջավախեթի, Քվեմո Քարթլի, Շիդա Քարթլի և Մցխեթա Մթիանեթի) շրջանային դատախազությունների, Թբիլիսիի դատախազության և շրջանային դատախազությունների ներկայացուցիչներից:
  • Մեկ անդամ ընտրվելու է արևմտյան Վրաստանի տարածքում գտնվող շրջանային դատախազություններից

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատախազներից և դատախազության քննիչներից կազմված 30 մարդուց բաղկացած նախաձեռնողական խմբի կողմից ներկայացված դատախազական խորհրդի անդամը ընտրվելու է չորս տարի ժամկետով: