Դատախազ. Վրաստանի Առաջին ալիքի օպերատորի առողջական վիճակին մինչ այժմ վտանգ է սպառնում
Վրաստանի Առաջին ալիքի օպերատորի առողջական վիճակին մինչ այժմ վտանգ է սպառնում, – այս հայտարարությամբ դատարանին դիմեց դատախազը:
Դատախազ Լևան Վեփխվաձեի խոսքով, Իլիա Թվալիաշվիլին ծանր ֆիզիկական վնասվածքներ է ստացել հուլիսի 5-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, իսկ նրա առողջական վիճակն այժմ լավ չէ:
«Առաջին ալիքի օպերատորի առողջական վիճակին մինչ այժմ վտանգ է սպառնում: Նոր հանցագործություն կատարելու մեծ ռիսկ կա: Նրա ձեռնարկած գործողությունը խտրական էր և խոչընդոտող լրագրողական գործունեությանը: Եթե նրա նկատմամբ կալանք չօգտագործվի, դա չի ապահովի մեղադրյալի պատշաճ պահվածքը», – ասաց դատախազ Լևան Վեփխվաձեն: