Նիկա Գվարամիային սահմանվելիք գրավի քանակը, նրա գույքային վիճակից ելնելով, կլինի 80 000 լարի,- այս մասին հայտարարել է դատախազ Զվիադ Գուբելաձեն՝ քաղաքային դատարանում, որտեղ քիչ անց պետք է քննեն «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենին խափանման միջոց սահմանելու հարցը, նրա խոսքով, գումարը սահմանվել է Գվարամիայի վերջին աշխատավարձը հաշվի առնելով:
Դատախազը նաև նշել է, որ պահանջվելու է նաև լրացուցիչ միջոցառումների անցկացում, որը ենթադրում է, որ մեղադրյալին արգելվի հատել Վրաստանի սահմանն առանց իրավապահ մարմնին տեղեկացնելու և թույլտվության:
«Ինչպես տեղյակ եք, 2019 թվականի օգոստոսի 9-ին Նիկա Գվարամիային մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ-ի 220-րդ հոդվածով հաշվի առնված հանցանք գործելու մեջ, որը նկատի ունի ձեռնարկությունում ղեկավարի և ներկայացուցչական իրավասության գործածում այս կազմակերպության օրինական շահերի դեմ, ուրիշին շահ տալու նպատակով, որը դարձավ մեծ վնասի պատճառ: Նիկա Գվարամիայի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը չի ստացել 6 763 510 լարի և կրել է մեծ վնաս: Ինչ վերաբերում է այսօրվան, մեղադրող կողմը պահանջելու է Նիկա Գվարամիայի նկատմամբ խափանման միջոց սահմանել գրավը՝ 80 000 լարիի տեսքով:
Միևնույն ժամանակ, պահանջվելու է նաև լրացուցիչ միջոցառումների անցկացում, որը ենթադրում է, որ մեղադրյալին արգելվի հատել Վրաստանի սահմանն առանց իրավապահ մարմնին տեղեկացնելու և թույլտվության»,- հայտարարել է Զվիադ Գուբելաձեն: