Դատավորների համաժողովում հաստատվել են Արդարադատության բարձրագույն խորհրդի երկու անդամներ՝ Լևան Մուրուսիձեն և Դիմիտրի Գվրիտիշվիլին
Դատավորների համաժողովում հաստատվել են Արդարադատության բարձրագույն խորհրդի երկու անդամներ՝ Լևան Մուրուսիձեն և Դիմիտրի Գվրիտիշվիլին

Դատավորների համաժողովում հաստատվել են Արդարադատության բարձրագույն խորհրդի երկու դատավոր անդամներ։ Վերաքննիչ դատարանի դատավորներ Լևան Մուրուսիձեն (268 ձայն) և Դիմիտրի Գվրիտիշվիլին (267 ձայն) ընտրվել են ձայների մեծամասնությամբ և փակ գաղտնի քվեարկությամբ։

Դատավորները որպես թեկնածու առաջադրել են Դիմիտրի Գվրիտիշվիլիին, իսկ Լևան Մուրուսիձեն՝ ինքն իրեն։ Ինչպես նշեց Մուրուսիձեն, դրա պատճառը վերջերս իր հասցեին հնչած հայտարարություններն ու մեղադրանքներն էին, ինչի պատճառով էլ, ինչպես ինքն է ասում, որոշել է վերոնշյալ մեղադրանքներին պատասխանել խորհրդի անդամի դիրքերից։ Արդարադատության բարձրագույն խորհրդի երկու դատավոր անդամների տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ խորհրդի երկու գործող անդամներ՝ Գոչա Աբուսերիձեն և Գիորգի Գոգինաշվիլին իրենց իսկ հայտարարությունների հիման վրա լքել են իրենց պաշտոնները։ Համագումարը խորհրդի դատավոր անդամ է նշանակում չորս տարի ժամկետով։