Դատավորների 33-րդ արտահերթ համաժողովում Արդարադատության բարձրագույն խորհրդի երեք նոր դատավորներ ընտրվեցին
Դատավորների 33-րդ արտահերթ համաժողովում Արդարադատության բարձրագույն խորհրդի կազմում ընտրվեցին երեք նոր դատավորներ։ 270 դատավորներ որոշում են կայացրել և չորս տարով այդ պաշտոնում նշանակել Իրակլի Բոնդարենկոյին, Քեթևան Ցինցաձեին և Ռեզո Նադարայային։
Քվեարկության ընթացքը գաղտնի է եղել, և որոշումը կայացրել է ներկա դատավորների 2/3-ը։ Նոր անդամների ընտրությունը անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ լրացել է Խորհրդի երեք դատավոր անդամների Քեթևան Ցինցաձեի, Թեմուր Գոգոխիայի և Լևան Միքաբերիձեի ժամկետը։
Քեթեւան Ցինցաձեն երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Խորհրդի անդամ, ինչի իրավունքը նրան տալիս է օրենքը։ Խորհրդի անդամի փորձ ունեն նաև Իրակլի Բոնդարենկոն և Ռեզո Նադարայան։
Տեղեկացնենք, որ Արդարադատության բարձրագույն խորհուրդը բաղկացած է ընդհանուր առմամբ 15 անդամից, որից 6-ը դատավոր չեն, 9-ը՝ դատավոր։ Ոչ դատական անդամները նշանակվում են Նախագահի և խորհրդարանի կողմից, իսկ դատական անդամներն ընտրվում են դատավորների համաժողովի կողմից: