Դատավարությանը, որտեղ քննարկվում է Գիորգի Ռուռուայի գործը, տեղի է ունեցել բախում
Գիորգի Ռուռուայի դատավարությանը եղել է աղմուկ: Բառացի միմյանց վիրավորել են մեղադյալը և դատախազները:
Դատավարությանը հարցաքննվում էր փորձագետ-քրեագետը, ով փորձաքննության է ենթարկել Գիորգի Ռուռուայի այն ավտոմեքենան, որտեղ մեղադրյալ կողմի փոխանցմամբ, հայտնաբերել են հրազեն: Գիորգի Ռուռուան հարցեր էր ուղղում վկային, երբ դատախազները նրան ասել են, որ հարցերը կոնկրետացներ: Հենց այդ ժամանակ է վիճաբանություն տեղի ունեցել Գիորգի Ռուռուայի և դատախազների միջև: Դատավորը Գիորգի Ռուռուային զսպվածության կոչ է արել:
«Դատախազներից մեկը ագրեսիվ էր տրամադրված, սկսեց գոռալ և իրավիճակը սրվեց: Նրանք մոռանում են, որ իրենց կարգավիճակից ելնելով պարտավոր են քաղաքակիրթ վարվել»,- հայտարարել է փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլին: