Դատարանը Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Իլիա Թվալիաշվիլիի նկատմամբ խմբակային բռնության մեջ մեղադրյալ Գիորգի Մաղրաձեին սահմանել է կալանք
Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանք սահմանեց Վրաստանի Առաջին ալիքի օպերատորի նկատմամբ խմբակային բռնության մեջ մեղադրվող Գիորգի Մաղրաձեին:
Դատավորը որոշման մասին հայտարարեց այս րոպեներին:
Դատավարության ընթացքում դատախազը նշեց, որ Վրաստանի Առաջին ալիքի օպերատորի առողջական վիճակը դեռ վտանգված է, և եթե մեղադրյալի նկատմամբ կալանք չկիրառվի, դա չի ապահովի մեղադրյալի պատշաճ պահվածքը:
Մեղադրյալն համաձայն չէր դատախազության դիրքորոշման հետ: