Դատարանը Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության գործով ձերբակալվածներից մեկին արդարացրել է, ութին դատապարտել ազատազրկման
Դատարանը Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության գործով ձերբակալվածներից մեկին արդարացրել է, ութին դատապարտել ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության գործով որոշումը։

Դատավորի որոշմամբ ձերբակալված ինը անձանցից մեկն արդարացվել է, իսկ ութը դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման։

Վալերի Գոբեջիշվիլիի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ։

Լաշա Փուրցվանիձեն դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, Գիորգի Գոբեջիշվիլին՝ չորս, Նուգզար Կիտիաշվիլին և Դավիթ Թուշիշվիլին՝ երեք տարի վեց ամիս, իսկ Լաշա Չիղիթաշվիլին, Դևի Կախոիձեն, Գիորգի Վախթանգաշվիլին և Բեքա Մուրղվլիանին՝ երեքական տարվա ազատազրկման։

2022 թվականի հոկտեմբերի 13-ին Վակեի զբոսայգում խաղալիս երեխաները գնդակ են գցել շատրվանի մեջ, և այն դուրս բերելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Դեռահասներից մեկը՝ 13-ամյա՝ Մարիտա Մեփարիշվիլին, մահացել է կլինիկայում։