Դատարանը սակրեբուլոյի նախկին պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին արդարացրել է բոլոր մեղադրանքներում
Դատարանը սակրեբուլոյի նախկին պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին արդարացրել է բոլոր մեղադրանքներում

Թբիլիսիի քաղաքային դատարանն արդարացրել է Սակրեբուլոյի նախկին պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին բոլոր մեղադրանքներում։

Մեղադրող կողմը, սակայն, բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում մեղադրյալին պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կատարված սեռական բնույթի այլ գործողություններ և բռնություն գործադրելու մեղադրանքով արդարացնող դատարանի որոշումը։

Վրաստանի դատախազությունը համաձայն չէ Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած վճռի հետ, ըստ որի՝ Ի.Ջ.-ն արդարացվեց:

Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված հետաքննության համաձայն՝ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում Իսանիի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Ի.Ջ.-ն ծառայողական վիճակը օգտագործելով, սեռական բնույթի այլ գործողությու և բռնություն է իրագործել իր բյուրոյի մասնագետ Թ.Թ.ի նկատմամբ:

Ի.Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով և 126-րդ հոդվածի 1-ին մասով:

Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալ Ի.Ջ.-ին արդարացրել է բոլոր մեղադրանքներով, որոնց հետ մեղադրող կողմը կտրականապես համաձայն չէ»,- հայտարարում են դատախազությունում: