Դատարանը Myvideo.ge-ին արգելել է հեռարձակել Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը
Դատարանը Myvideo.ge-ին արգելել է հեռարձակել Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

«Այ-Թի-Դի-Սի»-ին (Myvideo.ge) արգելվի իր վեբ-հարթակում հեռարձակել Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը,- նման որոշում է կայացրել Թբիլիսիի քաղաքային դատարանի քաղաքացիական գործերի կոլեգիայի դատավորը:

Վճիռը պետք է անհապաղ կատարվի: Համապատասխանաբար, այսօրվանից Myvideo.ge-ին արգելվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հեռարձակումը:

Դատարանին դիմել էր Հանրային հեռարձակողը, որին նախորդում էին քննարկումներ՝ հաղորդակցությունների ազգային հանձնաժողովում: Կարգավորող հանձնաժողովը Myvideo.ge-ին զգուշացրել էր գրավոր ձևով, իսկ այնուհետև Հանրային հեռարձակողի իրավունքները խախտելու համար, տուգանվել 3 000 լարիով: Չնայած դրան, Myvideo.ge-ն շարունակում էր խաղերի հեռարձակումը: