Դատարանը «Մթավարի ալիքի» հաղորդավար Լաշա Նակաիձեին խափանման միջոց է սահմանել կալանքը
Դատարանը «Մթավարի ալիքի» հաղորդավար Լաշա Նակաիձեին խափանման միջոց է սահմանել կալանքը

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Մթավարի ալիքի» առավոտյան հաղորդման հաղորդավար Լաշա Նակաիձեին որպես խափանման միջոց է սահմանել ազատազրկումը։

Դատավորը րոպեներ առաջ հրապարակեց որոշումը։

Մեղադրող կողմը պահանջել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատախազի խոսքով՝ առկա է փախուստի, հանցագործությունը կրկին կատարելու և վկաների վրա ազդելու վտանգ։

Բացի այդ, դատավորը մեղադրող կողմի միջնորդության հիման վրա փակեց նիստը։ Մեղադրող կողմը նիստը փակելու պատճառ է բերել այն, որ գործը սեռական բռնության մասին է։

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Լաշա Նակաիձեին՝ բռնաբարության, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքների փաստերով, ինչը նախատեսում է վեցից ութ տարվա ազատազրկում։