Դատարանը Միխեիլ Սաակաշվիլիի գործով ձերբակալվածներին թողել է բանտարկության մեջ
Թբիլիսիի քաղաքային դատարանը, Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան մուտք գործելու գործով ձերբակալվածներ՝ Գիորգի Նարիմանիձեին, Էլգուջա Ցոմաիային, Զուրաբ և Շալվա Ծոծորիաներին թողել է բանտարկության մեջ։
Այսօրվա դատական նիստում վերանայվել է կալանավորների նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Դատախազությունը պահանջել է անփոփոխ թողնել կալանավորի նկատմամբ խափանման միջոցը, իսկ պաշտպանական կողմը՝ առանց խափանման միջոցի ազատ արձակել կալանավորին։
Հիշեցնենք, որ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 375-րդ հոդվածի երկրորդ մասով, 344-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով։
Մեղադրյալներ՝ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Շալվա և Զուրաբ Ծոծորիաները մեղադրվում են ծանր հանցագործությունը կոծկելու մեջ։ Էլգուջա Ցոմաիային բացի այդ մեղադրանք է առաջադրվել ապօրինի սահմանը հատելուն աջակցելու մեջ: