Դատարանը մեղավոր է ճանաչել լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող յոթ անձի
Դատավոր Նինո Չախնաշվիլին հրապարակեց հուլիսի 5-6-ը լրագրողների նկատմամբ բռնության գործով «Ֆորմուլայի», «Իմեդիի» և «Գլխավոր Ալիքի» դրվագով դատավճիռը։
Դատավորը յոթ ամբաստանյալների մեղավոր է ճանաչել խմբակային բռնության համար։
Մեղադրյալներից միայն մեկն է տուգանվել հինգ հազար լարիով, իսկ մյուս վեցը դատապարտվել են ազատազրկման։
Գիորգի Նասղիդաշվիլին դատապարտվել է մեկ տարի 3 ամիս, Գիորգի Կախիանին՝ մեկ տարի 3 ամիս, Ռոմեո Կեկուտիան՝ մեկ տարի 3 ամիս, Զազա Մճեդլիձեն՝ մեկ տարի 3 ամիս, Թեմուր Խարաուլին՝ մեկ տարի 1 ամիս, Իլիա Քեբաձեն՝ մեկ տարի 3 ամիս։ Ուշանգի Դաթունաշվիլին տուգանվել է 5000 լարիով։