Դատարանը Լիլոյի բնակավայրում ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փաստով մեղադրյալներին սահմանել է կալանք
Թբիլիսիի քաղաքային դատարանը Լիլոյի բնակավայրում երկու մեղադրյալի դատապարտել է ազատազրկման՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փաստով։
Դատավարությունն անցել է դռնփակ, քանի որ մոր սպանության մեջ մեղադրվողն անչափահաս է։
Դատավորը բավարարեց ամբաստանյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատախազության միջնորդությունը։
Տեղեկության համար՝ օգոստոսի 15-ին Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար։
Դատախազության տեղեկություններով՝ ՆԳՆ-ի կատարած քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին Թբիլիսիի Լիլոյի բնակավայրում խմբային, վրեժխնդիր լինելու նպատակով՝ գենդերային անհանդուրժողականության հիմքով որդին դանակով, առանձնակի դաժանությամբ, մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներ է հասցրել մորը, իսկ որդու ընկերը կապել է տուժողին և թույլ չի տվել փախչել։ Ստացած վնասվածքների հետեւանքով տուժողը տեղում մահացել է։
Իրավապահները երկու մեղադրյալներին էլ նույն օրը ձերբակալել են։ Մահացածի որդուն՝ Ն.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի «ը», «ի», «կ» և «մ» ենթակետերով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է գենդերային հատկանիշներով, խմբով, ընտանիքի անդամի նկատմամբ՝ առանձնակի դաժանություն), իսկ Ռ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ը», «ի» և «մ» ենթակետերով, որը նախատեսում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: