Դատարանը Լևան Սանիկիձեին 5 000 լարիով տուգանել է հունվարի 30-ին և փետրվարի 1-ին ճանապարհ փակելու գործով
Դատարանը Լևան Սանիկիձեին 5 000 լարիով տուգանել է հունվարի 30-ին և փետրվարի 1-ին ճանապարհ փակելու գործով

«Ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Սանիկիձեն դատարանի կողմից տուգանվել է 5 000 լարիով՝ հունվարի 30-ին և փետրվարի 1-ին բողոքի ակցիայի ժամանակ ճանապարհ փակելու համար։ Որոշումը քիչ առաջ հրապարակեց Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորը։

Ինչպես Լևան Սանիկիձեն հայտնել է լրագրողներին, ինքը չի կատարել որևէ անօրինական գործողություն և տուգանքը վճարել չի պատրաստվում։

«Երկու գործ միացրին, երկուսն էլ նույն բովանդակությունն ունեն։ Ինձ մեղադրում են Ռուսթավելիի պողոտայում կանգնելու և ճանապարհ փակելու համար։ Երկու դրվագ միացրին, որոշում կայացրին, և 10 000 լարիի փոխարեն ինձ 5 000 լարիով տուգանեցին։ Իհարկե, չեմ պատրաստվում վճարել այս տուգանքը, ես գտնում եմ, որ ոչ մի անօրինական բան չեմ արել։ Իրավախախտումը կատարել է հենց պատժամիջոցի ենթարկված դատավոր Մանուչար Ցացուան։ Հավատում եմ, որ ժամանակ կգա, երբ այս դատարանի շենքում արդարություն կլինի, և այլևս Ռուսթավելիի պողոտայում ստիպված չենք լինի պայքարել երկրի ազատության, քաղաքական բանտարկյալների ազատման համար, կկայանան նորմալ ընտրություններ, և հարկավոր չի լինի ապացուցել, որ 2008 թվականի պատերազմը իբր սկսվել է Վրաստանի կողմից կամ որ Ապրիլի 9-ը կազմակերպել են բալթյան երկրները։ Այսօր էլ կլինեմ Ռուսթավելիի պողոտայում։ Հավանաբար այսօրվա դրվագի համար էլ երկու ամսից նորից կհրավիրեն դատարան», – հայտարարել է Լևան Սանիկիձեն։