Դատարանը քննարկում է Սոսո Գոգաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը
Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Պետական անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը։
Դատախազությունը որպես խափանման միջոց միջնորդում է մեղադրյալին ազատազրկել։
Փաստաբանի խոսքով՝ Գոգաշվիլին մեղքը չի ընդունում։ Պաշտպանական կողմը նախատեսում է այսօրվա դատական նիստին որպես խափանման միջոց միջնորդել գրավը։
Բացի այդ, դատախազությունը միջնորդում է նիստը փակել՝ անձնական և գաղտնի նյութեր պարունակող փաստաթղթերի պատճառով։
Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Իոսեբ Գոգաշվիլիին ձերբակալել են հուլիսի 16-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները գերազանցելը, որն առաջացրել է պետության օրինական շահի էական խախտում)՝ 157-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի ապօրինի ձեռքբերում, պահպանում), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ էական վնաս պատճառած անձնական տվյալների տարածումը և 236-րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելը և պահելը), որը որպես ձև և միջոց նախատեսում է ազատազրկում չորսից յոթ տարի ժամկետով։