Դատարանը քննարկում է Սաղուլիա գյուղում կալանավորված Իրակլի Մուկբանիանիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը
Դատարանը քննարկում է Սաղուլիա գյուղում կալանավորված Իրակլի Մուկբանիանիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը

Քութաիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաղուլիա գյուղում կալանավորված Իրակլի Մուկբանիանիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը:

Ինչպես դատավարությունից առաջ հայտարարել էին Մուկբանիանիի փաստաբանները, նրանք միջնորդելու են դատարանին որևէ խափանման միջոց չկիրառել Իրակլի Մուկբանիանիի նկատմամբ, իսկ որպես այլընտրանք կպահանջեն 10 000 լարի գրավ:

Նրանց խոսքով, դատախազությունը պահանջում է Իրակլի Մուկբանիանիին կալանավորել:

Դատարանի բակում են «Նամախվանի ՀԷԿ»-ի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն ու Մուկբանիանիի ընտանիքի անդամները:

Երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել Իրակլի Մուկբանիանիին: Ըստ ՆԳՆ-ի, նա մայիսի 29-ին Գումաթիում «Նամախվանի ՀԷԿ»-ի դեմ ցույցի ժամանակ հարձակվել է ոստիկանի վրա ու ֆիզիկական հաշվեհարդար տեսել:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ պրիմ հոդվածի առաջին մասով: