Դատարանը հուլիսի 5-ի գործով ևս յոթ մեղադրյալի մեղավոր է ճանաչել
Դատարանը հուլիսի 5-ի գործով ևս յոթ մեղադրյալի մեղավոր է ճանաչել

Թբիլիսիի քաղաքային դատարանը հուլիսի 5-ի գործով եւս յոթ մեղադրյալի է դատապարտել։

Երեք անձի մեղադրանք է առաջադրվել լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ մյուսներին՝ հուլիսի 5-ին հարակից տարածքում քաղաքացու վրա հարձակում գործելու համար։

Դատարանը վեց ամբաստանյալներին վերաորակել է 225-րդ «Բռնություն կազմակերպելու» հոդվածը և նրան մեղավոր ճանաչել խմբակային բռնության համար, իսկ ամբաստանյալներից մեկին՝ բռնության համար:

Դատավոր Վալերիան Բուգիանիաշվիլիի որոշմամբ Իրակլի Ծիգնաձեն, Բաքար Մաիսուրաձեն, Նիկոլոզ Դադվանին, Մուխրան Դադվանին, Թոռնիկե Գաբելիանին, Դավիթ Քոչիաշվիլին դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման, իսկ Վանո Բուրդուլին՝ մեկ տարի և 6 ամսվա ազատազրկման։