Դատարանը դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալին դատապարտել է նախկին կնոջը դիտավորյալ սպանության փաստով
Դատարանը դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալին դատապարտել է նախկին կնոջը դիտավորյալ սպանության փաստով

Վրաստանի դատախազության տեղեկություններով՝ դատարանը դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալին դատապարտել է նախկին կնոջը դիտավորյալ սպանության փաստով:

«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 1-ին Քութաիսիում մեղադրյալը դանակով առանձնակի դաժանությամբ վերքեր է հասցրել նախկին կնոջը՝ անհանդուրժողականության հիմքով: Ստացած վնասվածքների հետևանքով տուժածը տեղում մահացել է։

Իրավապահներըմեղադրյալին ձերբակալել են դեպքի վայրում ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի «թ», «կ» և «մ» ենթաբաժիններով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է սեռական հատկանիշներով, ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ), որը նախատեսում է 16-ից մինչև 20 տարի ժամկետով կամ ցանժամկետ ազատազրկում:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։