Դատարանը «դասավորված խաղերի» գործով ձերբակալվածների նկատմամբ կիրառել է տարբեր տեսակի խափանման միջոցներ
Թբիլիսիի քաղաքային դատարանը այսպես կոչված «դասավորված խաղերի» գործով մեղադրյալ մրցավարներ Իրակլի և Դավիթ Բերիշվիլիների նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել է գրավը, իսկ մրցավար Զազա Մաչալիձեի, բասկետբոլային «Սոխումի» ակումբի մարզիչ Վաժա Կվարացխելիայի և ակումբի համահիմնադիր Թեմուր Դաթիկաշվիլիի նկատմամբ բանտարկություն:
Դատախազությունը Իրակլի և Դավիթ Բերիշվիլիների համար պահանջել է 10 հազարական լարի գրավ: Իսկ մնացածների համար պահանջել են բանտարկություն, պատճառաբանելով, որ վերջիններս հնարավոր է դիմեն փախուստի կամ ճնշում գործադրեն վկաների վրա:
Հիշեցնենք, այսպես կոչված «դասավորված խաղերի» գործով Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 22-ին ձերբակալել է հինգ մարդու:
Հեղինակ -
Edgar Barsegyan