Դատարանը չբավարարեց Միխեիլ Սաակաշվիլիի՝ հեռախոսազրույցները վերսկսելու պահանջը
Դատարանը չբավարարեց Միխեիլ Սաակաշվիլիի՝ հեռախոսազրույցները վերսկսելու պահանջը

Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու գործով քննարկել են՝ մեղադրող և պաշտպանական կողմի միջնորդությունները։

Մեղադրող կողմը պահանջել է գործին կցել Միխեիլ Սաակաշվիլիի երեք բջջային հեռախոսների փորձաքննության արդյունքները, ինչին պաշտպանական կողմը համաձայն չէ։ Այս միջնորդությունը բավարարվեց։

Պաշտպանական կողմը պահանջել է գործին կցել Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ «Էմպաթիա» կենտրոնի զեկույցը։ Այս պահանջը նույնպես բավարարվել է դատարանի կողմից։

Միևնույն ժամանակ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները պահանջել են նրա համար վերականգնել հեռախոսազանգերի իրավունքը, ինչը դատարանը չի բավարարել։ Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Չախնաշվիլին։ Նրա խոսքով՝ կալանքի օրենսգրքով այս հարցն իր համար քննարկվելիք չէ:

Թողնել մեկնաբանություն