Դատարանը չբավարարեց այսպես կոչված Վակեի այգու գործով դատավորին հեռացնելու միջնորդությունը
Թբիլիսիի քաղաքային դատարանը, չբավարարեց այսպես կոչված Վակեի այգու գործով դատավորին հեռացնելու միջնորդությունը։ Այսօրվա նիստում նշված միջնորդությունը ներկայացրել է «Գրինսերվիս պլյուսի» տնօրեն Լաշա Փուրցվանիձեի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին։
Նրա հայտարարության համաձայն՝ նախորդ նիստում խափանման միջոցի քննարկման ժամանակ դատավորը նախապես գրել էր պաշտպանական կողմի միջնորդության որոշումը։
Չոփիկաշվիլիի խոսքով՝ դատավորը պատշաճ չի դատել պաշտպանական կողմի փաստարկները, ինչը կասկածի տակ է դնում նրա անաչառությունը։ Մյուս մեղադրյալի փաստաբանները նույնպես համաձայնեցին նշված միջնորդությանը։
Մեղադրող կողմը չհամաձայնեց դատավորին հեռացնելու միջնորդությանը։ Դատախազի պարզաբանմամբ՝ պաշտպանական կողմը հիշյալ միջնորդությունը ներկայացրել է առանց հիմնավորման։
Քաղաքային դատարանում շարունակվում է նախաքննական նիստը։ Դատական նիստում կողմերը քննարկում են ապացույցների ընդունելիությունը։
2022 թվականի հոկտեմբերի 13-ին Վակեի զբոսայգում խաղալիս երեխաները գնդակը գցել են շատրվանի մեջ, և այն վերցնելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Դեռահասներից մեկը՝ 13-ամյա աղջիկ, մահացել է կլինիկայում։