Դատապարտում ենք Կրեմլի գործողությունները, որոնք խանգարում են Վրաստանի ամբողջականացմանը. Տունե Կելամ
Դատապարտում ենք Կրեմլի գործողությունները, որոնք խանգարում են Վրաստանի ամբողջականացմանը. Տունե Կելամ

Դատապարտում ենք Կրեմլի գործողությունները, որոնք խանգարում են Վրաստանի ամբողջականացմանը,- այս մասին Առաջին ալիքին հայտնել եվրախորհրդարանական Տունե Կելամը:

Նրա հայտարարությամբ, քաղաքականությունը, որը հիմնված է դրացիներին վախեցնելու, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտելու, մշտական ապակայունություն ստեղծելու ցանկության վրա, Եվրամիության համար անընդունելի է:

«Լավագույն ժամանակն է, որ գնահատական տանք Ռուսաստանի գործողություններին: Լավագույն ժամանակն է, Եվրախորհրդարանից դիմենք Ռուսաստանին, որ նրա քաղաքականությունը, որը հիմնված է դրացիներին վախեցնելու, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտելու, մշտական ապակայունություն ստեղծելու ցանկության վրա, Եվրամիության համար անընդունելի է և Եվրամիությունը կանի առավելագույնը՝ բարեկամներին և գործընկերներին օգնելու համար:

Դատապարտել ենք 2008 թվականին մեր գործընկեր երկրում Ռուսաստանի ներխուժումը և դատապարտում ենք այժմ Կրեմլի բոլոր գործողությունները, որոնք խանգարում են Վրաստանի ամբողջականացմանը: Առաջինը Վրաստանն էր և հետո Ուկրաինան»,- հայտնել է Առաջին ալիքին Տունե Կելամը: