Դաստիարակչական գործընթացի վերսկսումից առ այսօր, կորոնավիրուսի դեպքերի պատճառով Թբիլիսիում փակվել է 10 մանկապարտեզ
Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում դաստիարակչական տարվա վերսկսումից, հոկտեմբերի 12-ից հետո, հաստատությունների անձնակազմի շրջանում կորոնավիրուսով վարակման պատճառով, ժամանակավորապես փակվել է 10 մանկապարտեզ: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի հանրային մանկապարտեզների կառավարման գործակալությունից:
Նշված պատճառներով Թբիլիսիի 181 մանկապարտեզներից ընդհանուր առմամբ չի աշխատի 13 մանկապարտեզ: Դաստիարակչական գործընթացը հոկտեմբերից չի վերսկսվել երեք հաստատություններում (թիվ 53, թիվ 99 և թիվ 36 մանկապարտեզներ), որոնց աշխատակազմում կորոնավիրուսը հայտնաբերվել էր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:
Ժամանակավորապես փակված մանկապարտեզներն են՝ թիվ 4, թիվ 29, թիվ 35, թիվ 93, թիվ 153, թիվ 16 մանկապարտեզները:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական գործընթացը վերսկսվել է հոկտեմբերի 12-ին: