Դարիալիի կիրճում բացվել է մինչև երկու կիլոմետր երկարությամբ նոր թունել
Դարիալիի կիրճում բացվել է մինչև երկու կիլոմետր երկարությամբ նոր թունել

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 132-135-րդ կմ. հատվածում ավարտվել է մոտ 2 կմ. երկարությամբ թունելի շինարարությունը:

Նոր թունելը բացել են՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախագահ Իրակլի Քարսելաձեն, Մցխեթա-Մթիանեթիի մեծամասնական պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, Մցխեթա-Մթիանեթիի գավառապետ Շալվա Կերեսելիձեն և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները:

1,7 կմ. երկարությամբ թունելը, որի լայնությունը 8,5 մետր է կառուցվել է Դարիալի և Դեվդորակի կիրճերի հատման գծում:

Նախագիծը ֆինանսավորվել է տեղական բյուջեից և դրա պայմանագրային արժեքը 51 892 174,44 լարի է: Շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թ. մայիսին և ավարտվել 2008 թ. օգոստոսին:

Նախագծի վրա աշխատանքի էր տեղավորվել 140 մարդ: