Դանիել Հագար - ՄԱԿ ՓԳՀ-ի ավելի քան 450 աշխատակից Գազայում ահաբեկիչներ են, պատահական չէ
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարն ասում է, որ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ավելի քան 450 աշխատակից Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորման մարտիկներ են, և ՄԱԿ-ին արդեն այդ մասին ծանուցել են։
Ինչպես ասում է Հագարը, սա այլևս պատահականություն չէ։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի խոսքով՝ «Համաս»-ն օգտագործում է մարդասիրական կազմակերպությունները՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար։
«Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ավելի քան 450 աշխատակիցներ կռվում են Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորման համար։ Սա զուտ պատահականություն չէ, դա համակարգային է։ ՀԱՄԱՍ-ը շահագործում է մարդասիրական կազմակերպությունները և օգտագործում դրանք մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար: «Այդ ահաբեկիչները աշխատանքի են ընդունվել ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության կողմից, նրանք աշխատավարձ են ստանում միջազգային հանրության կողմից»,- ասել է Հագարին։