Դանիայում Վրաստանի դեսպանը դասախոսություն է կարդացել Օլբորգի համալսարանում
Դանիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիգի Գիգիաձեն Օլբորգի համալսարանում կարդացել է «Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյակը և անվտանգության քաղաքականության մարտահրավերները Արևելյան Եվրոպայում» վերտառությամբ դասախոսություն:
Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, դասախոսությանը Գիգի Գիգիաձեն խոսել է Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերների մասին, ինչպես նաև քննարկել արդի Վրաստանում առկա իրավիճակը, երկրում անցկացված ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները և կարևոր ձեռքբերումները Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին:
Դասախոսությանը ներկա էին Օլբորգի համալսարանի զարգացման ուսուցման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները: