Դանիայի վարչապետը դիմում է Վլադիմիր Պուտինին․ «Դադարեցրու պատերազմը Ուկրաինայում և մի հարձակվիր Եվրոպայի վրա, իրականում սա այնքան էլ բարդ չէ՝ մենք, մյուսները, դա չենք անում»

20:41, 09.05.2025

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ունի ուղերձ Պուտինի համար մայիսի 9-ին, Ֆրեդերիկսենը պատասխանել է. «Դադարեցրու պատերազմը Ուկրաինայում և մի հարձակվիր Եվրոպայի վրա»։

«Դադարեցրու պատերազմը Ուկրաինայում և մի հարձակվիր Եվրոպայի վրա։ Մի փորձիր ոչնչացնել մեր ժողովրդավարությունը ապատեղեկատվությամբ և ռոբոտներով։ Մի վնասիր մեր կարևոր ենթակառուցվածքները։ Մի կազմակերպիր դիվերսիաներ ջրի տակ։ Մի թուլացրու և մի քանդիր համաշխարհային հանրությունը, և մի սպանիր եվրոպացիներին։ Իրականում սա այնքան էլ դժվար չէ՝ մենք, մնացածներս, դա չենք անում», – հայտարարել է Ֆրեդերիկսենը։

Նա նաև կասկածով է վերաբերվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր հրադադարի պայմանավորվածությանը՝ նշելով, որ Մոսկվան խաղաղության ձգտում ցույց չի տալիս։

Նմանատիպ