Դանիայի վարչապետ. Ես խոսել եմ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, Դանիայի լիարժեք աջակցությունն եմ հայտնել՝ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
Ես խոսել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և Դանիայի ամբողջական աջակցությունն եմ հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, – «Twitter»-ի իր պաշտոնական էջում գրել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետե Ֆրեդերիսկենը։
Ինչպես նշում է Մետե Ֆրեդերիսկենը, Դանիան և ԵՄ-ն կանգնած են Արևելյան գործընկերների կողքին և ցանկանում են ցուցաբերել իրենց անհրաժեշտ օգնությունը:
«Այսօր ես զրուցեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և հայտնեցի Դանիայի լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Դանիան և Եվրամիությունը կանգնած են մեր արևելյան գործընկերների կողքին, և մենք ցանկանում ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- գրել է Դանիայի Թագավորության վարչապետը։