Դանիայի վարչապետ. Մենք պետք է դադարեցնենք «կարմիր գծերի» մասին քննարկումները և հանենք Ռուսաստանի տարածքում զենքի կիրառման սահմանափակումները
Մենք պետք է դադարեցնենք «կարմիր գծերի» մասին քննարկումները և հանենք Ռուսաստանի տարածքում զենքի կիրառման սահմանափակումները,- ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
«Կարծում եմ, որ զենքի օգտագործման սահմանափակումները պետք է վերացվեն», – ասել է Ֆրեդերիկսենը։
Դանիայի վարչապետի խոսքով, ինքը չի հավատում, որ Ռուսաստանի տարածքում արևմտյան զենքի կիրառման թույլտվությունը դաշնակիցներին պատերազմի մասնակից կդարձնի և ճակատում էսկալացիայի կհանգեցնի։
«Իմ առաջարկն է՝ վերջացնենք «կարմիր գծերի» քննարկումը։ Ամենակարեւոր «կարմիր գիծն» արդեն հատվել է: Դա տեղի ունեցավ, երբ ռուսները ներխուժեցին Ուկրաինա»,- ասել է Ֆրեդերիկսենը։