Դանիայի վարչապետ. Ինչ էլ որ լինի ԱՄՆ-ում, Եվրոպան պետք է իրեն պաշտպանելու կարողություն ունենա, մեր պաշտպանության համար անհրաժեշտ է պաշտպանել Ուկրաինան
Դանիայի վարչապետ. Ինչ էլ որ լինի ԱՄՆ-ում, Եվրոպան պետք է իրեն պաշտպանելու կարողություն ունենա, մեր պաշտպանության համար անհրաժեշտ է պաշտպանել Ուկրաինան

Ինչ էլ որ լինի ԱՄՆ-ում, Եվրոպան պետք է պաշտպանվելու հնարավորություն ունենա, մեր պաշտպանության համար անհրաժեշտ է պաշտպանել Ուկրաինան»,- Մյունխենի համաժողովում ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

Դանիայի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Ուկրաինային օգնելու համար։

«Ռուսաստանը որտեղ դեր է խաղում, բացասական դեր է խաղում, ագիտատորի դեր է խաղում, իսկ իրենք խաղաղություն չեն ուզում։ Սա պետք է հաշվի առնենք, քանի որ եթե նրանք խաղաղություն չեն ուզում, իսկ հիմա Ռուսաստանը գնում է պատերազմական տնտեսության, ապա մենք էլ պետք է արագացնենք ու հզորացնենք մեր ռազմական արդյունաբերությունը։ Ինչ էլ որ տեղի ունենա ԱՄՆ-ում, Եվրոպան պետք է պաշտպանվելու հնարավորություն ունենա, իսկ մեր պաշտպանության համար անհրաժեշտ է պաշտպանել Ուկրաինան, քանի որ Ուկրաինան պատկանում է Եվրոպային»,- ասել է Դանիայի վարչապետը։