Դանիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Կոպենհագենը պատրաստ է խոսել իր տարածքում միջուկային զենք տեղակայելու մասին
Դանիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Կոպենհագենը պատրաստ է խոսել իր տարածքում միջուկային զենք տեղակայելու մասին

Դանիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Կոպենհագենը պատրաստ է խոսել իր տարածքում միջուկային զենք տեղակայելու մասին։ Ինչպես նշել է Տրոել Լունդ Պոուլսենը, նա պատրաստ է քննարկել երկրի պաշտպանական ներուժը ամրապնդելու բոլոր հնարավոր տարբերակները։

Նրա խոսքով՝ ամենակարևորը, որ եվրոպական միջուկային զենքի ընդլայնման վերաբերյալ քննարկումը խարսխվի ՆԱՏՕ-ի համատեքստում։

«Խոսքը վերաբերում է Եվրոպայի ավելի արդյունավետ լինելուն, և Եվրոպայի պատրաստակամությանը ավելի առաջ գնալու՝ ավելի նշանակալի եվրոպական կարողություն կամ ներուժ ստեղծելու համար։ Կարծում եմ, որ անկախ նրանից, թե ինչ է պատահում, դա լավ գաղափար է», – ասել է Դանիայի պաշտպանության նախարարը։

Ինչպես նախկինում հաղորդել էին միջազգային լրատվամիջոցները, որոշ եվրոպական երկրներ սկսել են խոսել սեփական միջուկային զսպման միջոցների մշակման մասին, քանի որ Միացյալ Նահանգների՝ որպես դաշնակցի հեղինակությունը խարխլվել է։

Կան հաղորդագրություններ, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Եվրոպային առաջարկել ֆրանսիական «միջուկային հովանոց»։ Մակրոնը այս մասին խոսել է դեռևս 2025 թվականին։

Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Եվրոպային տրամադրել «միջուկային հովանոց»։