Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր Ուլրիկ Հաագերուպի այցի շրջանակներում Թբիլիսիում անցկացվում է «Կառուցողական նորություններ» համաժողովը
Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր Ուլրիկ Հաագերուպի այցի շրջանակներում Թբիլիսիի «Radisson» հյուրանոցում անցկացվում է «Կառուցողական նորություններ» համաժողովը։
Համաժողովի նպատակն է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել կառուցողական լրագրության այն մոտեցմանը, որը Հանրային հեռարձակողն արդեն օգտագործում է գործնականում։
Համաժողովին մասնակցում են միջազգային կազմակերպությունների, կապի կարգավորող հանձնաժողովի, մեդիագրագիտության և մեդիա ոլորտում աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուհերի մեդիա բաժինների ղեկավարներ և ուսանողներ։ Համաժողովը կներառի հրապարակային դասախոսություն և հարց ու պատասխանի ձևաչափ:
Վրաստանի Հանրային հեռարձակողի հրավերով այցելում է Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր, «Կառուցողական նորություններ» գրքի հեղինակ Ուլրիկ Հաագերուպը։
Այցի առաջին օրը Ուլրիկ Հաագերուփը Առաջին ալիքի պրոդյուսերների, խմբագիրների և լրագրողների համար անցկացրեց աշխատաժողով, որը ներառում էր թե՛ գործնական, թե՛ տեսական գիտելիքների փոխանակում։
Հանրային հեռարձակողի լրագրողներից 11-ն արդեն վերապատրաստման դասընթաց են անցել Դանիայի կառուցողական լրատվական ինստիտուտում։ Առաջիկայում եւս չորսը կմեկնեն, իսկ մինչեւ տարեվերջ Առաջին ալիքի 18 լրագրողներ կվերապատրաստվեն կառուցողական լրագրության ուղղությամբ։