Դանիայի և Իսպանիայի վարչապետները ժամանել են Բորոդյանկա

16:13, 21.04.2022

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել են Կիևի մարզի Բորոդյանկա քաղաք։

Համապատասխան տեսանյութը Իսպանիայի վարչապետը հրապարակել է «Թվիթեր» սոցիալական ցանցում։

«Ես ցնցված եմ՝ տեսնելով Պուտինի պատերազմի սարսափներն ու վայրագությունները Բորոդյանկայի փողոցներում։ Մենք ուկրաինացի ժողովրդին մենակ չենք թողնի»,- գրել է Պեդրո Սանչեսը։

Կիևում նախատեսված է Իսպանիայի և Դանիայի ղեկավարների հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

https://twitter.com/sanchezcastejon/status/1517084648320520192?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1517084648320520192%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fdaniisa-da-espanetis-premier-ministrebi-borodiankashi-chavidnen%2F%3Ffbclid%3DIwAR0Z9HkO2RmucSxYXOhfgatTP1XWW-TQ2_nDl6ipGF-xJKx6HHWUy38du6c

Նմանատիպ