Դանիայի և Գրենլանդիայի վարչապետները համատեղ հայտարարություն են տարածել՝ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, ԱՄՆ-ն չպետք է օկուպացնի Գրենլանդիան
Դանիայի և Գրենլանդիայի վարչապետները համատեղ հայտարարություն են տարածել՝ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, ԱՄՆ-ն չպետք է օկուպացնի Գրենլանդիան

Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ հայտարարությամբ արձագանքել են ԱՄՆ նախագահի՝ Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակմանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ազգային սահմաններն ու պետությունների ինքնիշխանությունը հիմնված են միջազգային իրավունքի վրա, և այլ պետությունների անեքսիան անթույլատրելի է։

«Գրենլանդիան պատկանում է գրենլանդցիներին, և ԱՄՆ-ը չպետք է ձգտի գրավի Գրենլանդիան։ Մենք ակնկալում ենք մեր ընդհանուր տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք», – հայտարարել են Ֆրեդերիկսենն ու Նիլսենը։

Դանիայի վարչապետը թեմայով հայտարարություն է հրապարակել նաև Instagram-ում՝ նշելով, որ ԱՄՆ-ում դաշնակիցները Դանիային բարդ դրության մեջ են դնում։

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակել է Լուիզիանայի նահանգապետին։