Դանիայի արտաքին գործերի նախարար. Գրենլանդիան բաց չէ անեքսիայի համար
Գրենլանդիան բաց չէ անեքսիայի համար, – այսպես արձագանքեց Դանիայի արտգործնախարար Լարս Լոքե Ռասմուսենը Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին Գրենլանդիայի վերաբերյալ։
«Եթե նայեք ՆԱՏՕ-ի պայմանագրին, ՄԱԿ-ի կանոնադրությանը կամ միջազգային իրավունքին, ապա Գրենլանդիան բաց չէ անեքսիայի համար», – ասել է նա լրագրողներին։
Գրենլանդիայի գործող վարչապետը, ով սպասում է նոր կոալիցիայի ձևավորմանը, նշել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունները անընդունելի են։
Լարս Լոքե Ռասմուսենը բոլոր կուսակցությունների առաջնորդներին հրավիրել է բանակցությունների, որպեսզի միասնական պատասխան տան ԱՄՆ նախագահի հայտարարություններին։
«Չպետք է թույլ տանք, որ մեզ անպատիվ վերաբերվեն։ Բավական է», – հայտարարել է նա։