Դանիան հետագա 5 տարվա ընթացքում Վրաստանին և Ուկրաինային կտրամադրի 860 միլիոն կրոն (մոտ 142 միլիոն դոլլար),- այս մասին տեղեկություն է տարածել Kamikposten հրատարակությունը:
Հրատարակության տեղեկությամբ, Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը փետրվարի 20-23-ը կայցելի Ուկրաինա և Վրաստան:
Դիվանագետի այց այս երկրներ, որոնք գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, կիրականացվի բարեփոխումներն աջակցելու համար: