Դանիան Ուկրաինային տրամադրել է մեկ միլիարդ դոլարի արժեքով ռազմական օգնության փաթեթ

16:09, 03.04.2025

Դանիան Ուկրաինային տրամադրել է մեկ միլիարդ դոլարի արժեքով ռազմական օգնության փաթեթ։

Ինչպես հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից, սա Ուկրաինայի աջակցության 25-րդ փաթեթն է, որը նախատեսված է 2025-2027 թվականների համար։ Այն հիմնականում կենտրոնանալու է հակաօդային պաշտպանության, հրետանային և օդուժի ֆինանսավորման վրա։

«Ուկրաինայի անվտանգությունն ունի վճռորոշ նշանակություն ամբողջ Եվրոպայի ապագայի համար։ Հուսով եմ, մեր երկիրը կոգեշնչի մյուս դաշնակիցներին՝ ավելացնելու իրենց աջակցությունը», – հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոքե Ռասմուսենը։

Նմանատիպ