Դանիան կոչ է անում հարգել ԱՄՆ տարածքային ամբողջականությունը՝ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցով հատուկ ներկայացուցչի նշանակումից հետո
Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակումից հետո Դանիան կոչ է անում ԱՄՆ-ին հարգել երկրի տարածքային ամբողջականությունը։
«Այս որոշումը վկայում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակական հետաքրքրության մասին։ Այնուամենայնիվ, մենք պահանջում ենք, որ բոլորը, ներառյալ ԱՄՆ-ը, հարգեն Դանիայի թագավորության տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոքե Ռասմուսենը։
Նշենք, որ այսօր Դոնալդ Թրամփը նշանակել է հատուկ ներկայացուցիչ Գրենլանդիայի հարցերով, որի խնդիրն է ստեղծել ուղիղ կապ կղզու իշխանությունների հետ։
Հիշեցնենք, որ Գրենլանդիան Դանիայի ինքնավար շրջան է, որը գտնվում է Արկտիկայում։ Կղզու մեծ մասը ծածկված է սառույցով։ Գրենլանդիայում բնակվում է մոտ 57 հազար մարդ։ 2025 թվականի հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ բնակչության մեծ մասը պաշտպանում է անկախությունը Դանիայից, սակայն չեն ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս։
Սպիտակ տուն վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով» նախատեսում է Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։