Դանիական «Maersk» ընկերությունը կդադարեցնի բեռնարկղերի առաքումը Կարմիր ծովով
Դանիական «Maersk» ընկերությունը կդադարեցնի բեռնարկղերի առաքումը Կարմիր ծովով

Դանիական «Maersk» ընկերությունը կդադարեցնի բեռնարկղերի առաքումը Կարմիր ծովով։ Ընկերությունը հայտարարել է, որ միջազգային բեռնափոխադրումները կիրականացվեն շրջանցելով Աֆրիկան։

«Maersk»-ի որոշումը կապված է Եմենից նավերի վրա հարձակումների աճի հետ։ Եմենի շիա «հութիները» աջակցում են պաղեստինցիներին Իսրայել-Գազա պատերազմում և հայտարարել են, որ հարձակվելու են Իսրայելի ուղղությամբ շարժվող ցանկացած նավի վրա։

Կարմիր ծովը վառելիքի և բեռների փոխադրման աշխարհի կարևորագույն ուղիներից մեկն է: