Դամասկոսում Իսրայելի ավիահարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել

21:14, 02.10.2024

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իսրայելի ավիահարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Սիրիական կառավարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավիահարվածի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ Դամասկոսի Մազե թաղամասում գտնվող եռահարկ շենքը Գոլանի բարձունքներից իսրայելական հարձակման թիրախ է դարձել։

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ ավիահարվածի արդյունքում նյութական վնաս է հասցվել տարածքը շրջապատող մասնավոր գույքին։

Նմանատիպ