Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված օդային հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 34-ը
Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված օդային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, վիրավորվել՝ 34-ը։
Այս մասին հայտնում է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարում են, որ ուժեղացնում են ճնշումը Սիրիայի վրա և հարվածների տեմպը։
Հիշեցնենք, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի նախագահական պալատին և Պաշտպանության նախարարության շենքին։ Իսրայելի պաշտպանության ուժերը նաև հաստատել են, որ ռմբակոծվել է երկրի պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակը Սիրիայի մայրաքաղաքում։