Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթները

16:09, 07.01.2025

Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթները։

Դեպի Սիրիա միջազգային առևտրային թռիչքները դադարեցվել են դեկտեմբերի 8-ից, երբ ապստամբ ուժերը մտան Սիրիայի մայրաքաղաք, իսկ Բաշար ալ-Ասադը լքեց երկիրը:

Ինչպես հայտնում է Սիրիական ավիաուղիները, այսօրվանից վերսկսվել են Դամասկոսից Դուբայ թռիչքները։

Բացի այդ, «Qatar Airlines» ավիաընկերությունը հայտարարել է, որ 13 տարվա մեջ առաջին անգամ վերսկսելու են թռիչքները դեպի Սիրիայի մայրաքաղաք։

Հունվարի 7-ից ավիաընկերությունը շաբաթական երեք չվերթ կիրականացնի։

Նմանատիպ