Դալյա Գրիբաուսկայտե. Պատերազմի ընթացքը ցույց է տալիս Արևմուտքի տատանումն ու երկչոտությունը, զենքերը Ուկրաինա են հասնում ուշացած և ոչ այն քանակի, որ Ռուսաստանը պարտված է

12:43, 30.06.2022

Լիտվայի նախկին նախագահը քննադատում է արեւմտյան առաջնորդներին: Դալյա Գրիբաուսկայտեն կարծում է, որ իրենք շատ ուշ և քիչ են զինում Ուկրաինային։ Այս մասին Լիտվայի նախկին նախագահը հայտարարել է Լիտվայի Հանրային հեռարձակմանը տված հարցազրույցում։

«Ընդհանուր առմամբ, պատերազմը ցույց է տալիս Արեւմուտքի երկմտությունն ու երկչոտությունը։ Արեւմուտքը չկարողացավ հստակ կողմնորոշվել, բայց երբ համարձակվեց, հետո պարզվեց, որ այն անբավարար էր։ Զենքն Ուկրաինա է հասնում ուշացումով և ոչ այն քանակությամբ, որ Ռուսաստանը պարտություն կրի Ուկրաինայում։ Այսպիսով, պատերազմի ընթացքը մեծապես պայմանավորված է վախկոտությամբ: Եթե ​​արդարացվի ենթադրությունը, որ ուկրաինական տարածքների մի մասը օկուպացված է մնալու Ռուսաստանի կողմից, ապա դա կլինի Արևմուտքի մեղքը։ Ուկրաինացիները հերոսաբար կռվում են և կարող են կանգնեցնել Ռուսաստանին մարտի դաշտում: Եթե նրանց չհաջողվի, ապա պետք է միայն ինքներս մեզ մեղադրենք»,- ասել է Գրիբաուսկայտեն։

Նրա խոսքով, որքան էլ ՆԱՏՕ-ի դիրքերն ուժեղ լինեն արեւելյան թեւում, այժմ Ուկրաինայում տեղի է ունենում անվտանգության լավագույն երաշխիքների ձեւավորումը։

«Լավագույն պաշտպանությունը կտրամադրվի, եթե ռուսական բանակը պարտություն կրի Ուկրաինայի մարտի դաշտում։ Սա մեծապես կթուլացնի Ռուսաստանի կայսերական նկրտումները ապագայի նկատմամբ։ Սա միանշանակ ամենաուժեղ երաշխիքն է մեզ համար»,- ասել է Լիտվայի նախկին նախագահը։

Նմանատիպ