Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի մրցումների տնօրեն. Մրցաշարի կազմակերպիչները իսկական պրոֆեսիոնալներ են
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի մրցումների տնօրեն. Մրցաշարի կազմակերպիչները իսկական պրոֆեսիոնալներ են

Գուդաուրիում ավարտվել է Սնոուբորդ Կրոս կարգում աշխարհի գավաթի խաղարկության փուլը։ Մրցույթն անցկացվել է երկու օր, որին մասնակցել են 17 երկրների շուրջ 90 մարզիկներ։

Մրցաշարի ավարտին հայտնի դարձան հաղթողները, կանանց միջև առաջին տեղը զբաղեցրեց բրիտանացի մարզուհի Շարլոտ Բենքսը, իսկ տղամարդկանց միջև՝ կանադացի Էլիոթ Գրոնդինը։

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) մրցումների տնօրեն Ուվե Բեյերի խոսքով՝ մրցույթի կազմակերպիչներն իսկական պրոֆեսիոնալներ են։

«Մենք շատ գոհ ենք Գուդաուրիի մրցույթի կազմակերպումից։ Երկրորդ օրը նույնպես առանձնահատուկ էր, կազմակերպիչները իսկական պրոֆեսիոնալներ են։ Ենթակառուցվածքը նույնպես հիանալի է։ Բոլորը շատ եռանդուն են և լի են ոգևորությամբ։ Սա հենց այն դեպքն է, երբ Կովկասի Սպիտակ լեռները հանրահռչակվեցին համաշխարհային մասշտաբով։ Վստահ եմ, որ սա կլինի ողջ սեզոնի լավագույն իրադարձությունը»,- ասել է Ուվե Բեյերը։

Հիշեցնենք, որ Սնոուբորդ Կրոս կարգում աշխարհի գավաթի խաղարկության փուլն անցկացվել է փետրվարի 3-4-ը։ Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի Բակուրիանիում՝ Դիդվելիի տարածքում, փետրվարի 10-11-ը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։