Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար. Վրաստանն ամեն ինչ ունի ձմեռային մարզաձևերի նպատակակետ երկիր դառնալու համար
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար. Վրաստանն ամեն ինչ ունի ձմեռային մարզաձևերի նպատակակետ երկիր դառնալու համար

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միշել Վիոն դրական է գնահատել Բակուրիանիում ընթացող առաջնությունը և նշել, որ Վրաստանն ունի ամեն ինչ ձմեռային մարզաձևերի նպատակակետ երկիր դառնալու համար։

«Աշխարհի առաջնությունը շատ կարեւոր է զբոսաշրջության զարգացման համար։ Դուք ունեք ամեն ինչ, ներառյալ ենթակառուցվածքները, լավ դահուկային ուղիները, որպեսզի դառնաք ձմեռային մարզաձևերի նպատակակետ երկիր: Վրաստանն առաջին անգամ անցկացրեց նման բարձրակարգ առաջնություն, եւ սա շատ լավ արդյունք է։ Դուք փորձ եք ձեռք բերել և պետք է հպարտ լինեք։ Ես դա հաճախ եմ կրկնելու, որ դուք պետք է հպարտանաք աշխատանքով և ձեր բերած արդյունքներով»,- ասաց Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միշել Վիոն։

Արդեն տասնյոթերորդ օրն է, ինչ աշխարհի ուշադրության կենտրոնում է Բակուրիանին, որտեղ ընթանում է տարվա գլխավոր մարզական իրադարձությունը՝ ազատ ոճի սնոուբորդի և ֆրիսկի աշխարհի առաջնությունը։ Առաջնությանը ուղիղ եթերում դիտել է ավելի քան 175 միլիոն մարդ։