Զուգդիդիում Դադիանիների պալատի բակից գողացել են բրոնզե քանդակը։
Թանգարանի տնօրինության տվյալներով՝ առավոտյան շրջայցի ժամանակ աշխատակիցները պարզել են, որ արձանը տեղում կանգնած չէ, և դիմել են իրավապահներին։
Դեպքի վայրում ոստիկանությունն ավարտել է փորձաքննությունը։ Կատարվում են քննչական գործողություններ։
«Այսօր՝ ժամը իննից տասը, թանգարանի անվտանգության ամխատակիցները նկատել են, որ արձանը սովորական շրջայցի ժամանակ անհետացել է, պատվանդանը ընկել։ Թանգարանի տնօրինությունը զանգահարել է 112։ Գործին անմիջապես խառնվել են իրավապահները։ Ինչ վերաբերում է արձանին հասցված վնասին, ապա նախկինում էլ էր նման բան եղել՝ արձանի ձեռքն ու գլուխը կոտրված էր։ Արձանը բրոնզե ձիավոր կին է»,- ասել է Դադիանիի թանգարանի դիվանատան ղեկավար Նանա Խուբուան։